Նա մտածեց և գտավ, որ պետք է իր ենթականերին բաժանի չորս մասերի` ըստ իր հորինած Դեկադեոս եռագույն դրոշակի գույների*
Ուրեմն կարդում ենք Հուիի մտքերը.
“«Կումբա-Կումբա» երկրում թող մարդիկ բաժանվեն չորս մասի` ըստ իմ հորինած դրոշակի գույների: Թող հիմնական խմբի մեջ մտնեն այս չորսը, իսկ երկրորդականների մեջ` մնացած մարդիկ:
Խումբ 1. Հյուր-խոզեր
Այս խումբը բաժանվում է 3 ենթախոզի.
Ենթախոզեր 1.
Սրանք թող լինեն այն խոզերը, որոնք չեն գրանցվել իմ երկրում և իմ գոմից չեն: Սրանք կարող են իմ գոմի կողքով անցնել /այո, ես այդքան մեծամեծահոգի եմ/, կարող են ընթերցել գոմի դռանը գրված հայհոյանքները, էշությունները և դեբիլությունները, ինչպես նաև իմ հանճահանճարեղ մտքերը, կատարել որոնում իմ խառնաշարաէշ և խրթնաբարոյագույն դեբիլություններում: Ես այս ենթախոզերին թույլ եմ տալիս այցելել այլ գոմեր իմ գոմից բացի, տանը ունենալ ինտերնետ, հեռախոս, մեքենա և այլ բաներ, որոնց դեմը չեմ կարող առնել, քանի որ չեն ընկել իմ ցանցացանցը”
Այստեղ Հուիի դեմքը խոժոռվեց, քանի որ տեսավ, որ այս ենթախմբի հետ ոչ մի հիմարություն չի կարող անել` ըստ իր սովորության: Ավելին. Այս ենթախումը կարող է զզվել Հուիի գոմից` առանց Հուիի թույլտվության:
<<Լավ, մյուս ենթախոզերից վրեժս կլուծեմ>>,- քթի տակ մռմռաց նա և շարունակեց տանջել իր ուղեղ-պրոցեսորին**:
“Ենթախոզեր 2.
Այցելուներ, որոնք գրանցվել են խոզանոցումս, բայց չեն հաստատել, որ խոզ են, ուստի չեմ կարող որոշել` իսկապե՞ս խոզ են, թե՞ ոչ խոզ***…
Սրանց համար մտածել եմ, որ կարող են անել այն ամենը, ինչ առաջին ենթախոզերը, բայց կարող են նաև անձնագրում գրել, որ ոչ խոզ են:”
Այստեղ էլ մեծն առաջնորդի դեմքը կնճռոտվեց, որովհետև մտածեց, որ կարող է այս խմբի ենթախոզերը սխալ տեղեկություն տան այն մասին, որ իրենք խոզեր են, ու ինքը կարող է շփոթության մեջ ընկնել: <<Հաստատելը ոչ մի բան չի նշանակում.-մտածեց նա, ես պիտի խոզության տեստեր տամ` պարզելու համար, թե տվյալ ենթական խո՞զ է, թե՞ ոչ խոզ>>:
Մտածեց, ու հաջորդ ենթախմբի համար ասաց.
“Ենթախոզեր 3.
Այցելու խոզեր, որոնք գրանցվել են խոզանոցում, հաստատել են իրենց ekhoz@khoz.kz հասցեն, բայց նրանց խոզացումը, այսինքն` գրանցումը դեռևս չի հաստատվել կամ հերքվել գոմի տերերիս կոզմից (այսինքն` միայն իմ կողմից****): Սրանք թող ընթերցեն դռների, պատերի ու առաստաղի վրա գոյություն ունեցող գրառումները, թող ընթերցեն գոմի դռանը գրված հայհոյանքները, էշությունները և դեբիլությունները, ինչպես նաև իմ հանճահանճարեղ մտքերը, կատարել որոնում իմ խառնաշարաէշ և խրթնաբարոյագույն դեբիլություններում կատարել խոզանոցի խոզաբառերի և խոզաթեմաների որոնում+, ունեն անձնագիր և կարող են (այսինքն` ես մեծահոգաբար թույլ եմ տվել) խմբագրել դրա տվյալները:
Այս ենթախոզի մեջ գտնվող անձինք չեն համարվում խոզանոցի անդամներ (չգիտեմ` ինչ կարող են անել, դրա համար էլ չեմ համարում դրանց իսկական խոզեր):”
*Հուին հաշվել չգիտեր տասնորդական համակարգով. միայն գիտեր զրո և մեկ թվերը:
** Հուին ուներ պրոցեսոր-ուղեղ, տեսաքարտ-աչքեր, մոնիտոր-ակնոց, բերան-զուգարան, քիթ-կնճիթ և մարմին-ուղիղ աղիք:
*** Հուիի կարծիքով, մարդիկ բաժանվում են երկու խմբի` խոզ և ոչ խոզ:
**** Հուին իր հիմնած խոզանոցի ադմինիստրացիայի միակ անդամ-քարտուղար-վարիչ-տնօրեն-խորհրդատուն էր:
+Հուիի մտքերը մի քիչ ցրիվ եկած են ու կրկնաբանություններով լի, քանի որ բանակ-խոզանոցում ծառայած ժամանակ հոսանքը խփել էր իրեն, պրոցեսոր-ուղեղը վնասել, բայց քանի որ այդ մոդելի պրոցեսոր այլևս չեն արտադրում, նա այդպես էլ կիսակատարյալ խոզ վիճակում էր: Իսկ ընդհանրապես, իր պրոցեսոր-ուղեղն արտադրվել էր այն ժամանակ, երբ դեռ պրոցեսոր-ուղեղ արտադրել չգիտեն: